211652_close_icon
views-count3844 դիտում article-date 15:01 14-07-2018

Քրեակատարողական ծառայության «Վանաձոր» և «Դատապարտյալների հիվանդանոց» հիմնարկներում կոչումներ են շնորհվել

Այսօր՝ հուլիսի 14-ին, Քրեակատարողական ծառայությունում «Վանաձոր» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների կրտսեր խմբի 3 ծառայողներ իրենց բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի շնորհիվ նշանակվեցին միջին խմբի պաշտոններում: Ծառայության պետ Արտյոմ Մխոյանը նրանց շնորհեց արդարադատության լեյտենանտի կոչում և հանդիսավոր պայմաններում հանձնեց ուսադիրները: Շնորհավորելով և մաղթելով բարի ծառայություն նորընծա սպաներին` Ծառայության պետը հորդորեց լինել համարձակ, պատվով կրել սպայի ուսադիրները և երբեք չընկրկել դժվարությունների առջև: [b]ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր