211652_close_icon
views-count5430 դիտում article-date 09:48 14-07-2018

Հայաստան են ժամանելու միջազգային հայտնի աուդիտորական կազմակերպության մասնագետներ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտ»-ի տեղեկություններով՝ երեքշաբթի Հայաստան են ժամանելու միջազգային հայտնի աուդիտորական կազմակերպության մասնագետներ և արտերկրյա իրավաբաններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկա­կան կենտրոնում նախարարության կողմից իրականացվող ստուգումների արդյունքները մանրազնին ուսումնա­սիրելու և փորձագիտական եզրակացություն ներկայացնելու համար: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մասնա­գետներին մասնավոր գրասենյակ է տրամադրվելու, որտեղ նրանք ուսումնասիրելու են փաստաթղթերը, դրանք ստուգողների աշխատանքն ու մոնիթորինգի են ենթարկելու մամուլում և նախարարության աշխատա­կիցների սոցցանցի էջերում ստուգումների վերաբերյալ պարբերաբար հրապարակայնացվող տվյալները՝ հե­տագայում գործին կցելու համար: Ըստ տեղեկությունների՝ աշխատանքային խմբի առաջ խնդիր է դրվել ման­րամասն ուսումնասիրել ստուգում իրականացնող մարմնի և ստուգողներից յուրաքանչյուրի գործողություննե­րը, կազմել միջազգային ստանդարտներին համապատասխանող գործ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր