211652_close_icon
views-count5648 դիտում article-date 21:55 13-07-2018

Ջանի Ինֆանտինո. Մեսին ֆանտաստիկ խաղաց, բայց...

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է ԱԱ-2018-ում Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի խաղին: «Իհարկե, երկրպագուները Արգենտինայի հավաքականից ավելին էր ակնկալում: Ամբողջ աշխարհը սպասում էր նրանց տեսնել, նրանք շատ դրամատիկ խաղում պարտվեցին Ֆրանսիային, որն այժմ եզրափակիչում է: Ֆուտբոլում հնարավոր չէ անընդհատ հաղթել: Մեսին ֆանտաստիկ խաղաց, ինչպես միշտ, հրաշալի գոլ խփեց: Բայց Մեսիի մասին չարժե խոսել: Նա մեզ օգնում էր վերջին 10 տարում երազել, վստահ եմ, նա դա կանի դեռ երկար տարիներ», ասել է Ինֆանտինոն:

Նմանատիպ նյութեր