211652_close_icon
views-count4504 դիտում article-date 22:51 13-07-2018

Այսուհետեւ իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու գործառույթը ՊԵԿ-ի փոխարեն կկատարի Ֆիննախը

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու գործառույթը, օրենսդրությամն փոփոխությամբ պայմանավորված, փոխանցվել է Ֆինանսների նախարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ այս տեղեկատվությունը կարևոր է հատկապես մասնագիտական հանրության համար: «Այսուհետ ՊԵԿ-ն օրենքների կամ հարկային օրենսդրությունը կարգավորող իրավական ակտերի պաշտոնական պարզաբանում տալու իրավասություն չունի այն պարզ պատճառով, որ իրավական ակտերը կիրառող կառույցը, տվյալ դեպքում՝ հարկային մարմինը, հնարավոր է սուբյեկտիվ պարզաբանի դրանք: Դա ամբողջությամբ փոխանցվել է Ֆինանսների նախարարությանը»,-ասաց Դավիթ Անանյանը: ՊԵԿ նախագահը հայտնեց այն մասին, որ հարկ վճարողների սպասարկման ոլորտում՝ «մեկ պատուհան» համակարգի կատարելագործմամբ առաջիկայում տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան ակցիզային դրոշմանիշները և դրոշմապիտակները ստանալ հարկային մարմնի իրենց համար առավել նախընտրելի սպասարկման կետից:

Նմանատիպ նյութեր