211652_close_icon
views-count6474 դիտում article-date 22:25 13-07-2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետը հերթական աշխատանքային այցն է կատարել «Հրազդան» ՔԿՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հերթական աշխատանքային այցով «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում էր: Անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ծառայության պետը խոսեց հիմնարկում առկա խնդիրների մասին, դիմեց անձնակազմին՝ կոչ անելով լինել առավել զգոն, կանխել արգելված իրերի ներթափանցման փորձերը, խստագույնս բացառել կոռուպցիոն որևէ երևույթի դրսևորում, բարեխղճորեն կատարել ծառայողական պարտականություններն իրենց լիազորությունների շրջանակներում և ծառայել հավուր պատշաճի ի պաշտոնե վերապահված իրավասությունների սահմաններում: Ա. Մխոյանը ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ շրջայց կատարեց հիմնարկում, զրուցեց կալանավորված անձանց և դատապարտյալների հետ նրանց հուզող խնդիրների մասին: Եղավ զբոսահրապարակում, ճաշարանում, որտեղ ծանոթացավ սննդի որակին, ճաշերի պատրաստման գործընթացին: Աշխատանքային այցի ավարտին ծառայության պետը տվեց համապատասխան հանձնարարականներ վերհանված խնդիրները հնարավորինս արագ կարգավորելու ուղղությամբ: [b]ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր