211652_close_icon
views-count41055 դիտում article-date 19:38 13-07-2018

Նախարարը ճիշտ կանի ներողություն խնդրի. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժիշկ. Tert.am

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մի քանի օր է՝ լարված վիճակ է: Բժշկական կենտրոնի աշխատակիցները նախօրեին հայտարարություն են տարածել՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պահանջելով դադարեցնել իրենց բուժկենտրոնի դեմ սկսված արշավը: Մամուլը գրեց, որ նախարարը, առանց սպասելու ԲԿ-ում մեկնարկած ստուգումների ավարտին, հայտարարել է, թե ցանկանում է պաշտոնանկ անել բուժկենտրոնի ղեկավար Արա Մինասյանին և այդ պաշտոնում նշանակել իր ընկերոջը: Ավելին՝ բուժկենտրոնի աշխատակիցները երեկ պատրաստվել են գործադուլ անել, սակայն տնօրենն արգելել է՝ պահանջելով չխաթարել աշխատանքային պրոցեսը: Թեմայի շուրջ [url=http://www.tert.am/am/news/2018/07/13/lusavorich/2741683]Tert.am[/url]-ը զրուցեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Նեյրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռուդոլֆ Վարոսյանի հետ: «Առաջին անգամը չէ, որ մեր հիվանդանոցում ստուգումներ են իրականացվում: Շատ նորմալ է, երբ նախարարությունը ստուգում է պետական հիվանդանոցը, սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ են նախարարն ու նրա ենթակաները սոցցանցում ու մամուլում արտահոսքեր կազմակերպում հայտնաբերված, իբր, չարաշահումների մասին: Անհասկանալի է՝ ինչո՞ւ է նախարարը խախտումների կոնկրետ թիվ հնչեցնում, կարծեմ՝ մեկ միլիարդ, երբ ստուգումները դեռ 2 ամիս էլ պետք է ընթանան: Այս մոտեցումը մեզ համար սկզբունքորեն անընդունելի է, և մենք հստակ միտում ենք տեսնում այստեղ: Եթե սրանք լինեին զուտ ստուգումներ, այսպիսի շոուի չէին վերածի նորմալ ընթացակարգը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուդոլֆ Վարոսյանը՝ հավելելով, որ եթե իրոք խախտումներ կան, թող դիմեն դատախազություն: «Ի վերջո, հիվանդանոցի իրավունքները պաշտպանում են բացառիկ պրոֆեսիոնալ իրավաբաններ, որոնք արդեն իսկ խնդիրներ են տեսնում ստուգումների ընթացակարգը խախտելու մեջ և պատրաստվում են հանգամանալից ուսումնասիրել այն բոլոր փաստերը, որոնք փորձ կարվի օգտագործել բուժկենտրոնի դեմ»,-հավելեց բժիշկ Վարոսյանը: Նա ընդգծեց, որ նախարարի ու նրա ենթակաների կողմից շուրջ մեկ ամիս է՝ տարածվում ու որպես խախտում է ներկայացվում մի փաստ, որը բնավ էլ խախտում չէ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/07/13/lusavorich/2741683]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր