211652_close_icon
views-count7959 դիտում article-date 19:07 13-07-2018

«Թավշյա հեղափոխությունը» բենզինի գինը չի իջեցրել, դիզվառելիքն էլ թանկացել է. Lurer.com

2018թ. հունիսին՝ մայիսի համեմատ, բենզինի գինը չի փոխվել, իսկ դիզելային վառելիքինն աճել է․ այն 10 դրամով թանկացել է։ Թեպետ բենզինի գինն այս ամիսներին չի փոխվել, սակայն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել է մոտ 17.0%-ով: Անցյալ տարվա վերջից այս շուկայում շարունակական գնաճ է նկատվում: Սա մտահոգում է ՀՀ բնակչությանը, ով նշված ոլորտում թավշյա հեղափոխության հետ մեծ հույսեր էր կապում։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը [url=https://lurer.com/?p=293323&l=am]ԼՈւՐԵՐ․com[/url]-ի թղթակցի հետ զրույցում թանկացումները ինչ-որ առումով բնական համարեց։ «Թանկացումները հիմնականում պայմանավորված են Ռուսատանում աքսիզային հարկի մասին օրենքի փոփոխությամբ․ հարկը 15 %–ով ավելացել է: Սա անդրադառնում է Հայաստանի շուկայի վրա, ինչպես նաև պայմանավորված է «Ռոսնեֆտ»-ի մենաշնորհով, սա ժամանակին կարգավիճակ է տվել որպես մոնոպոլ գնորդ «Ֆլեշ» և CPS ընկերություններին։ Այս ընկերությունները, կապված Ռուսաստանում կատարված հարկային փոփոխությունների հետ, բարձրացրել են գները»,-բացատրեց տնտեսագետը։ Ատոմ Մարգարյանը գտնում է, որ չնայած հարկային դաշտում տեղի ունեցած փոփոխություններին՝ հնարավոր էր կանխել գնաճը։ «Հնարավորություններ կան. մենեջմենթի խնդիր է: Ցանցի ծախսերի ռացիոնալացման հաշվին հնարավոր է զսպել գնաճը։ Այս համակարգերը ևս բոլոր դեպքերում պետք է ստուգվեն՝ նկատի ունենալով մենաշնորհային դիրքի չարաշահումները։ ՊԵԿ-ն այստեղ ուսումնասիրություներ կատարելու լուրջ խնդիրներ ունի»,-ասաց Ատոմ Մարգարյանը։ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը նկատեց, որ գուցե թանկացումները կապված լինեն այն բանի հետ, որ նոր իշխանությունը խստացրել է հարկային դաշտը և տնտեսվարողները ստիպված ՀԴՄ-ներ են տպում․ ուստի, ծախսը կոմպենսացնելու համար, գներ են ավելացնում։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://lurer.com/?p=293323&l=am]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր