211652_close_icon
views-count6465 դիտում article-date 17:39 13-07-2018

Ամուր եկեղեցի, ամուր պետություն. Սա է հայ ժողովրդի և պետության ճշմարիտ ուղին. Արթուր Բաղդասարյան

ներկայացնում ենք ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի Ֆեյսբուքյան գրառումը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ վերջին օրերին ծավալվող շարժումների և այդ համատեքստում Եկեղեցուն աջակցություն հայտնելու վերաբերյալ. «Բազմադարյա Հայ ժողովուրդը, որն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, կանգուն և ամուր է եղել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մշտարթուն ջանքերի շնորհիվ: Պատմական փորձով հաստատված է, որ պետականության բացակայության պայմաններում նաև Եկեղեցին է ստանձնել պետության գործառույթները՝ գաղափարական հարկի տակ համախմբելով հայ ժողովրդի բեկորներին: Հարգելով ՀՀ Սահմանադրությամբ յուրաքանչյուրին վերապահված մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը, անընդունելի եմ համարում ազգային եկեղեցու և քրիստոնեական հավատամքի դեմ ուղղված ոտնձգությունները: Երբևէ չնույնացնելով հայ և քրիստոնյա եզրույթները, գտնում եմ, որ այդուհանդերձ քրիստոնեությունը խորապես արմատավորվել է հայի գիտակցության մեջ՝ դառնով նրա արժեհամակարգի անբաժանելի մասնիկը: Այս համատեքստում իմ վճռական աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հատկապես Հայաստանում հետզհետե ամրատավորվող աղանդավորական շարժումների հետևողական զարգացման պայմաններում: Ամուր եկեղեցի ամուր պետություն: Սա է 1700 ամյա քրիստոնեական ավանդույթներ ունեցող մեր ժողովրդի և պետության ճշմարիտ ուղին»:

Նմանատիպ նյութեր