211652_close_icon
views-count84638 դիտում article-date 15:04 13-07-2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նոր նշանակումներ է կատարել․ 6-րդ վարչությունը ունի սպեցի նոր պետ

Այսօր՝ հուլիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Վ․ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ոստիկանության գնդապետ Ռոմիկ Կիրակոսյանը։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով, Ոստիկանության գնդապետ Խաչատուր Ավետիսյանը ազատվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Խ․ Ավետիսյանը նշանակվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի տեղակալ, հատուկ նշանակության վարչության (սպեցնազի) պետ։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Վալերի Բաղյանն ազատվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Վայոց ձորի մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը դիմում է գրել ՀՀ ոստիկանապետին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատվելու համար։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ալիկ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ է նշանակվել Սուրեն Կարապետյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության բաժնի պետի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր