211652_close_icon
views-count3187 դիտում article-date 12:54 13-07-2018

Արցախի ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին

Հուլիսի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ողջունելով ՀՀ ԱԽ քարտուղարին՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը նշել է, որ այս ձևաչափով առաջին անգամ են հանդիպում և հույս հայտնել, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ շփումները շարունակական կլինեն։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկություններ է ներկայացրել մոսկովյան իր վերջին այցի շրջանակներում ունեցած հանդիպումների վերաբերյալ, անդրադարձել ընդհանուր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներին։ Այնուհետև կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, սահմանին տիրող իրավիճակի, անվտանգության բնագավառում արտաքին և ներքին մարտահրավերների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։ [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր