211652_close_icon
views-count4455 դիտում article-date 16:10 13-07-2018

Հայաստանում լավ գինի արտադրելու երազանքը վերածվել է արդեն իսկ ավանդույթներ ունեցող ընկերությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեռեւս 2015թ. սեպտեմբերից մեկնարկած «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) եռամյա ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության եւ համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Նպատակ ունենալով զարգացնել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը՝ ծրագիրը նպաստում է ոլորտի իրավական ու օրենսդրական դաշտի բարելավվմանը, ՄԿՈՒ հաստատություններում կրթական ուսումնական ծրագրերի մշակմանը, օրգանական արտադրանքի և վերամշակման ծավալների ավելացմանը, ինչպես նաև տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական արտադրանքի հաջող իրացմանը: Ծրագրի թիրախ խումբը փոքր ֆերմերներն են, ֆերմերային խմբերն ու վերամշակողները: Օրգանականը թափանցիկ, սերտիֆիկացված և կարգավորվող համակարգ է, որը վերահսկվում է հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի կողմից և բացառում է գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները: Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում գինու նկատմամբ սիրով խանդավառված Հովակիմ Սաղաթելյանը և գինեգործ Արտեմ Պարսեղյանը հիմնադրել են «Trinity Canyon Vineyards» ընկերությունը։ «Հայկական օրգանական գինու ստեղծումը» ֆիլմում նրանք ներկայացնում են իրենց նախագծի փիլիսոփայությունը. արտադրելով օրգանական խաղող` դրանով իսկ հարստացնում են հողը և հոգ տանում մարդու առողջության մասին։ [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր