211652_close_icon
views-count2011 դիտում article-date 15:01 13-07-2018

Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին Թեհրան-Երևան չվերթով ժամանել և ներկայացել է ոստիկաններին

Ոստիկանության ՔՀԳՎ և Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 12-ին՝ ժամը 14.00-ին, Թեհրան-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից կամավոր ոստիկանության աշխատակիցներին է ներկայացել օտարերկրյա քաղաքացի, 1986 թ. ծնված Արբի Ա.-ն, որը մայիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Խարդախությունը): Խափանման միջոցը՝ ստորագրություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր