211652_close_icon
views-count5706 դիտում article-date 15:58 13-07-2018

Կեղծել էր փաստաթղթերը և ապօրինի հատել պետական սահմանը

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 12-ին՝ ժամը 15.45-ին, Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Ռազմիկ Խ.-ին, որը 2017թ. մարտի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ հոդվածի 1-ին մասի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր