211652_close_icon
views-count2560 դիտում article-date 12:28 13-07-2018

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հուլիսի 13-ին` ժամը 00.15-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «ԿԻԱ», «Տոյոտա» եւ «ՎԱԶ-2172» մակնիշների ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2172»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 12-ին՝ ժամը 10.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկել 89-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 12-ին՝ ժամը 10.45-ին, «Հյունդաի» ավտոբուսի վարորդը Երեւանի Մարգարյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 12-ին՝ ժամը 22.00-ին, Երեւանի Արշակունյաց պողոտա եւ Շահամիրյաններ փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «ԲՄՎ» մակնիշների ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը եւ «ԲՄՎ»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 12-ին՝ ժամը 18.35-ին, Երեւանի Աճառյան փողոցի 1-ին նրբանցքում իրար են բախվել «Լեքսուս» եւ «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ. «Օպել»-ի 23-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 12-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-210740» եւ «ՎԱԶ-21214» մակնիշների ավտոմեքենաներ. վարորդները եւ «ՎԱԶ-21214»-ի 61-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 12-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, Վարդենիսի Ազգալդյան փողոցում 10-ամյա տղան հեծանիվով բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենային։ Վարորդը մարմնական վնասվածքներ ստացած տղային տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 12-ին՝ ժամը 15.10-ի սահմաններում, Կոտայքի Ներքին Պտղնի գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «Ռենո» մակնիշների ավտոմեքենաներ. «Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 12-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Գառնի գյուղ տանող ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարին։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 13-ին՝ ժամը 00.10-ի սահմաններում, «Վոլվո S 80» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Նուռնուս գյուղից Բյուրեղավան տանող ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 12-ին՝ ժամը 18.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 133-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի երկաթբետոնե կոնստրուկցիային։ Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր