211652_close_icon
views-count2294 դիտում article-date 12:14 13-07-2018

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 13-ին Վարշավայում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բելառուսական խորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր, կարեւորվել է միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ շրջանակում: Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգային հարցեր: Բելառուսական կողմն առաջարկել է նիստն անցկացնել աշնանը` Մինսկում: ԱԺ փոխնախագահն ընդունել է Բոլեսլավ Պիրշտուկի առաջարկը: ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր