211652_close_icon
views-count3285 դիտում article-date 09:51 13-07-2018

Մերկելը հույս ունի, որ Թրամփն ու Պուտինը նոր ազդակ կհաղորդեն միջուկային զինաթափմանը․ Deutsche Welle

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հելսինկիում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպման նախօրեին հույս է հայտնել, որ կողմերը բանակցությունների ընթացքում նոր ազդակ կհաղորդեն միջուկային զինաթափմանը։ Այս մասին նա հայտնել է Բրյուսելում, որտեղ անցնում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, փոխանցում է [url=https://www.dw.com/ru/меркель-надеется-что-трамп-и-путин-придадут-импульс-ядерному-разоружению/a-44652470]Deutsche Welle[/url]-ն։ «Բոլորիս համար լավ նշան կլիներ, եթե բանակցությունները վերականգնվեին»,- շեշտել է նա։ Ռազմավարական հարձակողական սպառազինումների մասին պայմանագրի շրջանակում երրորդ համաձայնագիրը ստորագրվել է 2010-ի ապրիլի 8-ին Պրահայում Օբամայի ու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից ու ուժի մեջ է մտել 2011-ի փետրվարի 5-ին։ Կողմերը պայմանավորվել են մինչև 2018-ի փետրվարի 5-ը կրճատել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների թիվը մինչև 700, միջուկային մարտագլխիկների թիվը մինչև 1550 ու տեղակայված ու չտեղակայված կրիչների թիվը՝ մինչև 800։ Միաժամանակ նոր միջուկային հայեցակարգում, որը Պենտագոնը հրապարակել է փետրվարի 2-ին, նշվում է, որ սպառազինումների նկատմամբ երկկողմանի հսկողության գործում առաջընթացի ապահովումը դժվարանում է, քանի որ Ռուսաստանը չի հետևում առկա համաձայնագրերի պահանջներին ու ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում Ուկրաինայի նկատմամբ։ Բացի դրանից՝ Մոսկվան ու Վաշինգթոնը բազմիցս միմյանց մեղադրել են միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի խախտման համար։

Նմանատիպ նյութեր