211652_close_icon
views-count5252 դիտում article-date 23:54 12-07-2018

Ամբերդի Ս. Աստվածածին եկեղեցում արգելել են հոգևոր ծառայությունները

Խաչիկ Վարդանյանը գրում է. «Էսօր հուշարձանների ծառայության ՊՈԱԿ-ի տնօրեն Թարվերդյանի բանավոր խոսքի համաձայն, որն ինձ փոխանցեց իր աշխատակիցը, ինձ արգելվել ա Ամբերդի Ս. Աստվածածին եկեղեցում իրականացնել հոգևոր ծառայություն (մոմավաճառությունից մինչև Ս. Պատարագների մատուցում): Բացատրությունը մոտավոր կայնում է հետևյալում, քանի որ ամրոցն ունի արգելոցի կարգավիճակ, այդ պատճառով չենք կարող իրականացնել հոգևոր գործառույթներ: Ուզում եմ հստակ ամրագրել մի կարևոր փաստ: Այս հուշարձան ամրոցի եկեղեցին սիրված սրբավայր է: Հայաստանի տարբեր վայրերից ուխտի են գալիս մարդիկ, որոնք գալիս են հենց միայն եկեղեցու համար: Հաճախ երևանից մարդիկ ոտքով գալիս են սրբավայր իրենց աղոթքը, Ս. Պատարագը մատուցելու Տիրոջը: Դեմ գնալ ժողովորդի հոգևոր ապրումներին ու զգացումներին կբերի շատ բարդ հետևանքների: Դիմում եմ պատկան բոլոր մարմիններին, վերանայելու իրենց որշումն այս հարցում: Սիրով և աղոթքով Ամբերդի հոգևոր տեսուչ Խաչիկ դպիր: Հ. Գ. Պատկան մարմիներիկ խորհուրդ կտամ, այցելեն Ամբերդ ու տեղում ծանոթանան Ամբերդի 《ռեմոնտին》այլանդակ շինարարությաննն ու շինարարական ծավալների խաբեությանը: Առայժմ այսքանը: Ամեն ինչ փաստթրով պահված է»:

Նմանատիպ նյութեր