211652_close_icon
views-count4358 դիտում article-date 23:52 12-07-2018

Արցախում շնագայլի հարձակման հերթական դեպքն է արձանագրվել

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում հուլիսի 12-ին արձանագրվել է շնագայլի հարձակման դեպք: Ստեփանակերտի բնակչուհի, 1950 թվականի ծնված Նուրվարդ Գաբրիելյանը դիմել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ վերին շրթունքի շնագայլի կծած վերքով: Ինչպես տեղեկացրին Արցախի առողջապահության նախարարությունից, տուժածին ցուցաբերվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին և շիճուկ, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութ, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցերի` ըստ ժամանակացույցի: ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը զգուշանալ թափարող շներից և վայրի կենդանիներից:

Նմանատիպ նյութեր