211652_close_icon
views-count22604 դիտում article-date 23:46 12-07-2018

Ադրբեջանի իշխանությունները կարող են վախենալ հայկական ժողովրդավարական պրոցեսներն իրենց մոտ տարածվելուց. ՀՀ վարչապետ

Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի մարդու իրավունքների, կոռուպցիայի, օրինականության ոլորտներում և փորձում է սահմանային սադրանքների միջոցով սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, գուցե վախ ունենալով, որ հայկական ժողովրդավարության ալիքը կտարածվի նաև Ադրբեջանում: Հուլիսի 12-ին Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մյուս կողմից՝ չեմ կարծում, որ որ հայկական ժողովրդավարության ալիքը կտարածվի նաև Ադրբեջանում, որովհետև այս գործընթացը մաքուր հայկական և մաքուր հայաստանյան գործընթաց էր, և որևէ միջազգային կոմունիկացիոն ուղիներ փնտրելն այդքան էլ ճիշտ չէ»,-ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ հեղափոխությունից հետո Ադրբեջանում հակաժողովրդական, օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան, որոնք նաև մատնեցին Ադրբեջանի գործող նախագահի վախերը մեր պրոցեսների կապակցությամբ: «Մեր ժողովուրդը Երրորդ հանրապետության պատմության մեջ ավելի միասնական երբեք չի եղել, և սա մի հնարավորություն է, որ մեզ կարող է ուժեղացնել, և մենք պետք է ի վիճակի լինենք այդ հնարավորությունն օգտագործել»,-հավելեց ՀՀ վարչպետը:

Նմանատիպ նյութեր