211652_close_icon
views-count2919 դիտում article-date 23:18 12-07-2018

Արարատ Միրզոյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են արտահերթ ընտրություններին ԵՄ-ի աջակցության հարցը

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հետ քննարկել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը: Այս մասին Միրզոյանը գրել է Facebook-ի իր էջում: «Այսօր ընդունեցի ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում քննարկեցինք նոր կառավարության քաղաքական առաջնահերթություններն ու ծրագրերը, ինչպես նաև՝ ՀՀ-ին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Մասնավորապես քննարկման առարկա դարձան արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու ԵՄ աջակցությունը գործընթացի կազմակերպման ու անցկացման համար»,- հայտնել է Արարատ Միրզոյանը:

Նմանատիպ նյութեր