211652_close_icon
views-count3435 դիտում article-date 22:26 12-07-2018

Նախարար Դավիթ Գևորգյանը ԱԶԲ-ի հետ հանդիպմանը կարևորել է բնական աղետների կանխարգելմանն ուղղված նոր քաղաքականության մշակումը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը հուլիսի 12-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գրասենյակի ֆինանսների, առևտրի և հանրային կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Պետեր Մարոյին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպմանը կողմերը քննարկել են ԱԶԲ-ի կողմից առաջարկվող բնական աղետներից ապահովագրության վարկային ծրագիրը Հայաստանում ներդնելու հնարավորությունը: Ծրագիրն իր մեջ ներառում է մի շարք բաղադրիչներ` ներառյալ բնական աղետների կանխարգելման քաղաքականության մշակումը, ենթակառուցվածքների բարելավումը, ռիսկերի կառավարումը: Փոխնախարար Դ. Գևորգյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բնական աղետների կանխարգելմանն ուղղված նոր քաղաքականության մշակման և այս ոլորտում ապահովագրության առաջավոր փորձի ներդրմամբ: Իր հերթին ԱԶԲ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ հանդիպումը սկիզբ կդառնա այս ոլորտում հետագա փոխգործակցության ձևավորման համար:

Նմանատիպ նյութեր