211652_close_icon
views-count3915 դիտում article-date 20:42 12-07-2018

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հայտարարությունը հետաքրքիր էր. Ա. Աշոտյանի երեք դիտարկումները

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հայտարարությունը հետաքրքիր էր: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես հետևյալ դիտարկումներն է արել. «Երեք դիտարկում՝ 1. առկա ձեւաչափով բանակցությունների շարունակականություն 2. substantive negotiations (բովանդակային բանակցություններ) արտահայտության օգտագործումը, ինչը երկար ժամանակ Մամեդյարովի բառապաշարի մասն էր 3. Հերթական անգամ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնական սկզբունքների թվարկումը, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի»,- գրել է Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր