211652_close_icon
views-count3795 դիտում article-date 19:37 12-07-2018

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է Արցախ, եղել առաջնագծում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով գտնվում է Արցախում, որտեղ բարձրացրել է առաջնագիծ: Այս առնչությամբ, նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխատանքը սկսում ենք առաջնագծից: Այսօր աշխատանքային այցով ժամանել եմ Արցախի Հանրապետություն: Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ գտնվում ենք առաջնագծում: Սպայական կազմի, զինվորների հետ քննարկում ենք մարտական ծառայությանը վերաբերող հարցեր: Բանակի սպառազինության ապահովումն առաջնահերթություն է, որի համալրման համար պիտի ներդնենք մեր բոլոր ջանքերը: Մարտական հերթապահություն իրականացնող սպային լսելու եւ իրական խնդիրները վերհանելու նպատակ ունենք»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր