211652_close_icon
views-count3115 դիտում article-date 17:09 12-07-2018

Արցախի Նախագահն ընդունել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջպետական ուղևորափոխադրումների, փոստային առաքումների և ռադիոհաճախականությունների մոնիթորինգի ոլորտներում երկու պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ու էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր