211652_close_icon
views-count1986 դիտում article-date 15:11 12-07-2018

Էդուարդ Շարմազանովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի և Սեյմի նախագահների հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 12-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչեւսկու եւ Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկու հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությունը, փոխայցերի աշխուժացումը: Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, մասնակցում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաեւ Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին:

Նմանատիպ նյութեր