211652_close_icon
views-count4201 դիտում article-date 14:40 12-07-2018

Դեյան Լովրեն. Մարդիկ պետք է ընդունեն, որ ես աշխարհի լավագույն պաշտպաններից եմ

Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դեյան Լովրենը ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչում Անգլիայի նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/12/1100581/]հաղթանակից[/url] (2:1) հետո գնահատել է իր և թիմի խաղը: «Սա յուրահատուկ բան է ինձ համար: Մարդիկ ասում են, որ ես բարդ մրցաշրջան ունեցա, սակայն դրա հետ համաձայն չեմ: Ես «Լիվերպուլի» հետ հասել եմ մինչև Չեմպիոնների լիգա, իսկ այժմ հավաքականի հետ աշխարհի առաջնության եզրափակիչում եմ: Կարծում եմ, որ մարդի պետք է ընդունեն, որ ես աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն եմ և սա հիմար խոսքեր չեն: Լրացուցիչ ժամանակում ցույց տվեցինք, որ նույնիսկ հոգնածության դեպքում կարող ենք մեր ֆուտբոլը ցուցադրել: Սա մենք երբեք չենք մոռանա: Մարդիկ մեր երկրում երջանկությունից գժվում են: Սա պատմական պահ է: Մենք 20 տարվա վաղեմության ռեկորդը գերազանցեցինք: Այժմ մենք ավելին անելու շանս ունենք, հուսով եմ, որ դա մեզ հաջողվի: Մոդրիչը աշխարհի լավագույն կիսապաշտպանն է: Ես մենք հաղթենք աշխարհի առաջնությունում, նա պետք է ստանա «Ոսկե գնդակը», ասել է Լովրենը:

Նմանատիպ նյութեր