211652_close_icon
views-count10305 դիտում article-date 13:39 12-07-2018

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[color=#CC0000]Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում`[/color] Հուլիսի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-16-ը հյուսիսային շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 13-17-ն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, 13-17-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: [img]http://st0.shamshyan.com/editor/0801204001531388326320396.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում`[/color] Հուլիսի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: [img]http://st0.shamshyan.com/editor/0294642001531388339466524.jpg[/img]

Նմանատիպ նյութեր