211652_close_icon
views-count8717 դիտում article-date 12:24 12-07-2018

Սամվել Բաբայանը մեկ անգամ փաստացի առաջնորդ է եղել և երկիրը հասցրել է տոտալիտարիզմի. Վահրամ Աթանեսյան. Aravot.am

Արցախում կա փոփոխությունների հանրային սպասում, իսկ քաղաքական ուժերը նոր իրավիճակին տիրապետելու եւ ըստ այդմ դրսեւորվելու որոնումների մեջ են: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: [b] -Պրն. Աթանեսյան, նախ ինչպե՞ս կբնութագրեք Արցախի ներքաղաքական իրավիճակը վերջին ժամանակահատվածում: Ըստ Ձեզ՝ Արցախում առկա՞ է ներքաղաքական ճգնաժամ: [/b] -Ով եւ ինչպես է բնութագրում իրավիճակը՝ ընկալման եւ համապատասխան վերաբերմունքի հարց է: Իմ անձնական գնահատմամբ՝ քաղաքական ճգնաժամի մասին խոսակցությունները խիստ չափազանցված են: Թեկուզ եւ այն իմաստով, որ կայացած, ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը կարող էր առաջացնել համակարգային ֆորս-մաժոր, մենք չունենք: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/07/12/969922/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր