211652_close_icon
views-count31451 դիտում article-date 11:32 12-07-2018

Մարալիկում, ավանդույթի համաձայն, մեկնարկեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարալիկում 3-րդ տարին անընդմեջ մեկնարկել է Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշարը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը, Շիրակի մարզի սպորտի և մշակույթի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանն ու հերոսի պապը` Գևորգ Աբաջյանը: Մինչև իրենց սրտի խոսքն ասելը, վերջիններս ներկաների ու մասնակիցների հետ ծաղիկներ են դրել ապրիլյան պատերազմի հերոսի հուշաքարին: Նշենք, որ այս անգամ մրցաշարին մասնակցում է 9 թիմ, որոնք ներկայացնում են Անիի ու Ախուրյանի տարածաշրջանները: Սկզբում կպայքարեն խմբից դուրս գալու, իսկ այնուհետև ուժեղագույնի կոչմանն արժանանելու համար: Հիշեցնենք, որ անցած տարի հաղթող է ճանաչվել Մարալիկի թիմը: Ներկաները կարևորեցին նման հուշամրցաշարերի անցկացումը և ընդգծեցին, որ դրանք թույլ չեն տա մոռանալ մերօրյա հերոսներին: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+

Նմանատիպ նյութեր