211652_close_icon
views-count4299 դիտում article-date 11:45 12-07-2018

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն. կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում կայանատեղերի ավելացման նպատակով 2018 թվականի հուլիսի 12-ից Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածի գրպանիկում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), այսուհետ կթույլատրվի տրանսպորտային միջոցների կայանումը մայթին զուգահեռ կայանման ձևով: [i]ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր