211652_close_icon
views-count7637 դիտում article-date 10:08 12-07-2018

Խաչատուրովը ծանուցագիր է ստացել․ այս փաստը հարվածի տակ է դնում ՀԱՊԿ-ի հեղինա­կությունը․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հավաքական անվտանգության պաշտպանության կոմիտեի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հրավիրվել է Երևան Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության, գրում է Эхо Москвы-ն: Հայտնի է, որ խոսքը 10֊ամյա վաղեմության գործի մասին է՝ 2008 թ. մարտի 1-ի դեպքե­րի, որի ժամանակ 10 մարդ էր զոհվել: Այդ օրերին Խաչատուրովը եղել է Երևանի ռազմակայանի ղեկավարը ու հավանական է, որ այդ կարգավի­ճակով նա առնչություն է ունեցել մարտի 1-յան դեպքերին, զինված գործողություններին: Նշվում է, որ ՀՔԾ-ն այդ կապակցությամբ հարցեր ունի Խաչատուրովին: ՀԱՊԿ քարտուղարությունից հաստատել են այս տեղեկատ­վությունը, նշել, որ Յուրի Խաչատուրովը ՀՔԾ ներկայանալու մասին ծանու­ցագիր է ստացել, Երևան կժամանի հուլիսի վերջին: Эхо Москвы-ի դիտարկմամբ, Երևանում կարծում են, որ Խաչատուրովը ցանկանում է ՀՔԾ ներկայանալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետո, որը ևս այս գործով ՀՔԾ-ից ծանուցագիր է ստացել: Նաև նշվում է, որ ինչ հանգուցալուծում էլ ստանա Խաչատուրովի հարցաքննությունը, այս փաստն արդեն հարվածի տակ է դնում նրա ու հենց ՀԱՊԿ-ի հեղինա­կությունը, անգամ եթե վերջինս որպես զինվորական ընդամենը կատարել է հրամանը: Ըստ թերթի՝ Խաչատուրովի պաշտոնավարումը ժամանակի հարց է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր