211652_close_icon
views-count17809 դիտում article-date 09:19 12-07-2018

«Մանտաժնիկը» ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը նշում է. «ՊԵԿ-ում խայտառակ նշանակումները շարունակվում են: Նոր սկանդալի կենտրոնում հայտնվել է ՊԵԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Գաբրիելյանը, որը, պարզվում է, ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արա Գաբրիելյանը մինչ դատապարտվելը ԱՄՆ-ում, որտեղ իր կեցությունը երկարաձգել է կեղծ փաստաթղթերի հիման վրա, տարիներ շարունակ հայկական տարբեր հեռուստաընկերություններում աշխատել է որպես մոնտաժող։ Նա մտերիմ հարաբերությունների մեջ է պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ։ Վերջինիս՝ ԱՄՆ-ում աշխատած տարիներին Արա Գաբրիելյանը նրա մոտ է աշխատել, օգնել մոնտաժային աշխատանքով։ Գաբրիելյանը Հայաստան է վերադարձել 2015-ին և սկսել աշխատել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերությունում՝ որպես անվտանգության պետ։ Դրանից հետո աշխատել է կրկին Գագիկ Խաչատրյանին պատկանող բուքմեյքերական մի կազմակերպությունում։ Նա պետական ապարատում աշխատելու փորձ չունի, ոչ էլ մասնագետ է այն ոլորտի, որի կուրացիան իրականացնում է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր