211652_close_icon
views-count17154 դիտում article-date 23:04 11-07-2018

Վանաձորում կրկին իր դռները բացեց վանաձորցիների սիրելի դեղատունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 10-ին, Վանաձոր քաղաքի կենտրոնական հանրախանութի հարևանությամբ՝ ծաղկի սրահների շարքում գտնվող դեղատունը կրկին բացեց իր դռները։ Դեղատունը, որը հունիսի 16-ին դեռևս անհայտ պայմաններում պայթյունի հետևանքով վնասվել էր, մի քանի օր էր՝ չէր գործում։ Վանաձորցիները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Փառք Աստծո, նորից կկարողանանք մատչելի գներով դեղեր գնել, որոշ դեպքերում էլ անվճար դեղեր ստանալ, քանի որ այն պատկանում է Արմեն Ոփյանին, ով ոչ միայն Վանաձորում, այլ նաև Լոռու մարզում հայտնի է անապահով ընտանիքներին սատար կանգնելու իր բարյացակամությամբ, մարդկային ու բարոյական հատկանիշներով»։ Ինչպես ավելի վաղ Վանաձորից [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/16/1098586/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունիսի 16-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի կենտրոնական հանրախանութի հարևանությամբ գտնվող դեղատանը պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով դեղատունը մեծ վնասներ էր կրել: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական բաժնի պետի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ պայթյունի հետևանքով վնասվել էին նաև դեղատան հարևանությամբ գտնվող մի քանի խանութներ: Կոտրվել էին ապակիներ, տանիքներ, այնտեղ եղած գույքը: Դեպքի վայրում աշխատել էին ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները: Թե ինչից էր տեղի ունեցել պայթյունը՝ դեռևս անհայտ էր: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր