211652_close_icon
views-count2187 դիտում article-date 22:41 11-07-2018

Արգելված իրերի փոխանցումը կանխվեց

Հուլիսի 9-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, կալանավորված անձ Կ. Լ.-ի անվամբ քաղաքացուհի Ն. Մ.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են սև, արծաթագույն երանգներով գրիչ: Գրչի մեջ՝ վերևի հատվածում, ամրացված է եղել սրածայր, մետաղական իր: Հաջորդ օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, նույն հիմնարկի կալանավորված անձ Ս. Բ.–ն առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի ընդունարանում ինքնությունը չպարզված անձից վերջինս փորձել է ձեռք բերել բնական հյութի ստվարաթղթե երկու տարա, որոնցից մեկում եղել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված կասկածելի զանգված: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դատաքրեագիտական և դատաքիմիական փորձաքննություններ: [img]http://st0.shamshyan.com/editor/0510142001531326865100733.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0984860001531326864237764.jpg[/img] [b]ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր