211652_close_icon
views-count3204 դիտում article-date 22:02 11-07-2018

«Վեոլիա Ջուր»-ը հայտարարում է, որ Շատջրեք և Շատվան գյուղերն ընդգրկված չեն իր սպասարկման տարածքում

Անդրադառնալով այսօր Գեղարքունիքի մարզի Շատջրեք և Շատվան գյուղերի բնակիչների կողմից Վարդենիս-Մարտակերտ մայրուղու փակմանը, որոշ լրատվամիջոցներ շտապել են, որպես իրավիճակի պատճառ, նշել Վեոլիա Ջուր ՓԲԸ։ Այս կապակցությամբ, ընկերությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ տվյալ գյուղերն ընդգրկված չեն իր սպասարկման տարածքում, հետեւաբար չի կրում որեւէ պատասխանատվություն այնտեղ ստեղծված իրավիճակի համար: [img]http://st0.shamshyan.com/editor/0700089001531325342683611.jpg[/img] Վեոլիա Ջուրը հորդորում է լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ նման չստուգված լուրերի հրապարակումից՝ ընկերության վարկը կամա թե ակամա չվտանգելու համար: [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ[/b]

Նմանատիպ նյութեր