211652_close_icon
views-count2028 դիտում article-date 18:43 11-07-2018

Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

Միացյալ Թագավորության Համայնքների պալատը այսօր հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ այն փոխանցելով Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման: Այս մասին Թվիթերում [url=https://twitter.com/armembuk]գրառում[/url] է կատարել Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպանատունը: Հիշեցնենք, որ համաձայնագիրն արդեն վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Լյուքսեմբուրգի, ինչպես նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից։ Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը:

Նմանատիպ նյութեր