211652_close_icon
views-count2320 դիտում article-date 17:52 11-07-2018

Բանակցություններն ընթանում են երկու հարթությունում. Շավարշ Քոչարյանը՝ Արցախյան հիմնահարցի մասին

«Փաստը փաստ է, որ ինքը մեկնել է, մասնակցելու է, և կարծում եմ՝ դա շատ կարևոր է: Եկեք արդյունքներով դատենք, եթե մտավախություններով առաջ շարժվես, որևէ քայլ չպետք է անես»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառբալով Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի վարչապետի մասնակցությանը: Շավարշ Քոչարյանը հիշեցրել է, որ Բրյուսելում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: «Երբ որ մենք խոսում ենք արտգործնախարարների հանդիպման մասին՝ կապված Արցախյան հիմնահարցի հետ, մենք միշտ պետք է հիշենք, որ այդ հանդիպումները, բանակցություններն ընթանում են երկու հարթությունում: Մի հարթությունը՝ փորձել առաջընթաց ապահովել բանակցային գործընթացում: Ցանկացած քաղաքացու համար ակնհայտ է, անզեն աչքով երևում է, որ այս պարագայում այդ ուղղությամբ առաջընթաց սպասելն անհնար է՝ դատելով այն հայտարարություններից, որոնք արվում են Բաքվի կողմից: Երկրորդ հարթությունը՝ թույլ չտալ, որ վերսկսվեն ռազմական գործողությունները»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր