211652_close_icon
views-count7746 դիտում article-date 16:35 11-07-2018

FIAT ավտոկոնցերնի աշխատակիցները գործադուլ կսկսեն Ռոնալդուի տրանսֆերի պատճառով

«Յուվենտուսի» հովանավոր հանդիսացող FIAT ընկերության աշխատակիցները դժգոհ են մնացել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերից: Նրանք համարում են, որ նման ծախսերը անթույլատրելի են և մտադիր են գործադուլ սկսել: «Դա անթույլատրելի է, որ ընկերությունը հարյուր միլիոնավոր եվրո է ծախսում խաղացողի վրա, երբ աշխատակիցները ծանր տնտեսական ժամանակներ են ապրում: Մեզ ասում են, թե բարդ ժամանակներ են, աշխատակցների հանդեպ ընկերության սոցպարտավորությունները կրճատում են, և միևնույն ժամանակ հսկայական փողեր են ներդրվում ֆուտբոլիստի վրա: Մեզ ասում են, գոտիներդ ձգեք, բայց միթե՞ դա արդարացի է: Մենք մի գործատու ունենք, և աշխատավարձերի նման տարբերությունը անթույլատրելի է: Ընկերությունը պետք է աշխատակիցների շահերը առաջին տեղում պահի, դա պետք է լինի նպատալկը: Այսօր այդպես չէ, սեփականատերերին ավելի հետաքրքիր են ֆուտբոլն ու զվարճանքները: Վերոհիշյալ պատճառներից ելնելով, հուլիսի 15-ից 17-ը ընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարում», նշված է FIAT-ի աշխատակիցների հայտարարությունում: Հիշեցնենք, որ Ռոնալդուի տրանսֆերը «Յուվենտուսին» արժեցավ 112 մլն եվրո, իսկ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 31 մլն եվրո: FIAT-ը ընդգրկված է Exor հոլդինգում, որը հանդիսանում է «Յուվենտուսի» սեփականատերը: Ռոնալդուի համար ծախսերի մի մասը վճարվելու է գործարանի պահուստային ռեզերվներից:

Նմանատիպ նյութեր