211652_close_icon
views-count2316 դիտում article-date 15:40 11-07-2018

Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվեց Գրողների միության նախագահ

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի գրողների միության համագումարը, և Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվեց նախագահ: Նշենք, որ Գրողների միության անդամները որոշեցին բաց քվեարկությամբ ընտրություն կատարել, քանի որ Էդվարդ Միլիտոնյանից բացի, այլ թեկնածուներ չկային, սակայն երգիծաբան Վլադիմիր Հայրապետյանը դեմ եղավ դրան՝ նշելով, որ դա կանոնադրությանը դեմ է և առաջադրեց իր թեկնածությունը։ Այդ դեպքում էլ եղավ բաց քվեարկություն և արդյունքում ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը: Էդվարդ Միլիտոնյանը շնորհակալությունը հայտնեց իրեն վստահելու համար: «Բոլորս էլ զգում ենք Հայաստանում եղած տեղաշարժերը՝ օլիգարխիայի վերացման և այլն: Գրողներն այդ մասին գրել են: Եթե ժամանակին կարդային, կհասկանային, որ այդպես աշխատել չի կարելի»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք, որպես գրական կազմակերպություն, պետք է մասնակից դառնան պետության զարգացմանը:

Նմանատիպ նյութեր