211652_close_icon
views-count2344 դիտում article-date 14:14 11-07-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 10-ից 11-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 10-ից 11-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 39 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 18, անձնական ունեցվածքի գողության 6, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, պետական հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու և թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր