211652_close_icon
views-count7524 դիտում article-date 14:00 11-07-2018

Ռիո Ֆերդինանդ. Մբապեի արագությունը անօրինական է

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը ԱԱ-2018-ի Ֆրանսիա-Բելգիա կիսաեզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/11/1100495/]խաղից[/url] (1:0) հետո ընդգծել է հարձակվող Կիլիան Մբապեի խաղը: «Մբապեի արագությունը անօրինական է: Նա ընդամենը 19 տարեկան է, իսկ նա արդեն ստիպում է մրցակցի պաշտպաններին խուճապի մատնվել: Էլ ինչպե՞ս նրան դիմագրավել: Պետք է թիմակիցներից օգնություն խնդրել: Մի ժամանակ ես այդպես էի անում, հատկապես՝ իմ կարիերայի վերջում: Երբ խաղում էի ինչ որ արագավազ մրցակցի դեմ, ինձ օգնում էր Քարիկը կա մեկ ուրիշը: Չի կարելի նրան թույլ տալ հանգիստ գնդակ ստանալ կամ պաշտպանի հետ միայնակ թողնել», ասել է Ֆերդինանդը:

Նմանատիպ նյութեր