211652_close_icon
views-count63882 դիտում article-date 09:55 11-07-2018

Խոշոր հրդեհ Երևանում. մինչ «Առգե Բիզնես» և «Դեկորա Գրուպ» ՍՊԸ-ների պատասխանատուները միմյանց էին մեղադրում խոշոր հրդեհի մեջ, հրշեջները նախ կանխեցին կրակի տարածումը, ապա մարեցին այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 10-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի փողոցի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 4 և թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, այնուհետև լրացուցիչ ժամանել է թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկական հաշվարկով և տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորությամ ԲԻՍ 1 աստիճան: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շարուրի փոողցի թիվ 47/1 հասցեում գտնվող «Առգե Բիզնես» ՍՊԸ-ի տանիքում և Արարատյան փողոցի թիվ 90/26 հասցեում գտնվող «Դեկորա Գրուպ» ՍՊԸ-ի բակում: Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, իսկ հետո մարել այն: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություներ կատարելուց հետո: Հրդեհի վայր էին ժամանել նաև Գազպրոմ Արմենիա ընկերության Երևանի ԳԳՄ, Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները: Ժամանել էին նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ փրկարար ծառայության մայոր Գ. Ստեփանյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով , բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հրդեհի վայրում «Առգե Բիզնես» և «Դեկորա Գրուպ» ՍՊԸ-ների ներկայացուցիչները միմյանց մեղադրում էին հրդեհի մեջ, ասելով, որ հրդեհը նրանց տարածքից է ներթափանցել իրենց տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ նկարահանվում էր հրշեջների աշխատանքը, «Առգե Բիզնես» ՍՊԸ-ի մի քանի «սուտի լավ տղերք» ասում էին, թե հրդեհի մեղավորը իրենք չեն, մինչդեռ ականատեսներն էլ այլ բան էին ասում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր