211652_close_icon
views-count30768 դիտում article-date 09:25 11-07-2018

Կա ոչ արդար մոտեցում. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը օր օրի վատանում է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Մանվել Գրիգորյանի վիճակն օր օրի վատանում է: «Ոչ մի բան չի կատարվում։ Ժամանակ առ ժամանակ բժիշկների հետ ենք շփվում։ Այսինքն՝ հիմնականում առողջական խնդիրներով ենք զբաղված»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։ Նշենք, որ գեներալ Մանվելի փաստաբանները դիմել էին խափանման միջոցի փոփոխության համար, սակայն Վերաքննիչ դատարանը ևս մերժել էր փոփոխել Գրիգորյանի խափանման միջոցը։ Փաստաբանը, սակայն, պնդեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։ «Դա ես չեմ ասում միայն։ Դա կարող է ասել ցանկացած ուղեղ ունեցող բանական մարդ։ Մանվել Գրիգորյանը մի շարք անհամատեղելի հիվանդություններով կալանքի տակ է գտնվում, իսկ մի շարք անձինք, լինելով լիովին առողջ, ազատության մեջ են։ Սա նշանակում է, որ Մանվել Գրիգորյանի հանդեպ կա ոչ արդար մոտեցում, տարբերակված մոտեցում»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ օր օրի Մանվել Գրիգորյանի վիճակն ավելի է վատանում, կալանավայրում կազմակերպված բուժումները բավարար չեն, և հնարավոր չէ կալանավայրում նրան անհրաժեշտ բուժում տալ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր