211652_close_icon
views-count23945 դիտում article-date 20:26 10-07-2018

Տարվա տրանսֆերը կայացավ. Կրիշտիանու Ռոնալդուն՝ «Յուվենտուսի» խաղացող

«Ռեալը» քիչ առաջ պաշտոնապես հայտարարեց, որ Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս»: Տրանսֆերի արժեքը չի հրապարակվում, սակայն ավելի վաղ այն գնահատվել էր 100-105 մլն եվրո: 33-ամյա պորտուգալացին 2009 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից»՝ 93 մլն եվրոյի դիմաց: Իսպանական ակումբի հետ Ռոնալդուն նվաճել է 13 տիտղոս. Չեմպիոնների լիգան՝ 4 անգամ, Իսպանիայի առաջնությունը՝ 2, Իսպանիայի Սուպերգավաթը՝ 2, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը՝ 2, աշխարհի ակումբային առաջնությունը՝ 3: Ընդհանուր առմամբ Ռոնալդուն «Ռեալում» 438 հանդիպում է անցկացրել և դարձել 451 գոլի հեղինակ, ինչը ակումբի պատմության ռեկորդ է:

Նմանատիպ նյութեր