211652_close_icon
views-count4265 դիտում article-date 22:28 10-07-2018

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները հանելու վերաբերյալ լուրերը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը այն մասին, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները: Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել: «Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները կեղծ է»,- ասված է հաղորդագրության մեջ: «Интерфакс-Азербайджан»-ն ավելի վաղ գրել էր, թե պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:

Նմանատիպ նյութեր