211652_close_icon
views-count2951 դիտում article-date 22:14 10-07-2018

Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում. ՏՀԶԿ

Հակակոռուպցիոն ոլորտի միջազգային կազմակերպությունների վերջին գնահատումները փաստում են, որ Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 2018 թվականի հուլիսի 2-ից 5-ը Փարիզում (Ֆրանսիայի Հանրապետություն) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) պլենար հանդիպման ընթացքում գնահատվել է գնահատման 4-րդ փուլի արդյունքում կազմված Հայաստանի վերաբերյալ զեկույցը: Հայաստանի պատվիրակությունը՝ կազմված՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանից, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանից, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանից, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանից, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանից, ներկայացրել է Հայաստանի արձանագրած արդյունքները կոռուպցիայի դեմ պայքարում: գնահատող խմբի կողմից հատուկ ուշադրության և գնահատանքի է արժանացել վերջին ժամանակահատվածում կոռուպցիոն դեպքերի բացահայտման արդյունավետությունը: Պատվիրակության այցի և բանակցությունների արդյունքում արձանագրվել է, որ Հայաստանին ներկայացված և այս փուլում գնահատվող 21 հանձնարարականները կատարվել են, ընդ որում, 3-ը՝ ամբողջությամբ, 8-ը՝ զգալիորեն, 10-ը՝ մասնակի:

Նմանատիպ նյութեր