211652_close_icon
views-count103578 դիտում article-date 20:04 10-07-2018

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 36-ամյա վարորդը ВАЗ 2102-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ճանապարհի մեջտեղում. նա հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Առուշանյանը իր վարած ВАЗ 2102 մակնիշի 35 TO 400 համարանիշի ավտոմեքենայով Գինեվետ-Տափերական ավտոճանապարհի Գինեվետ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնություն են ցուցաբերել գյուղացիները, Արտաշատի հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճաանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Կարեն Ադամյանի գլխավորությամբ։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ավագ քննիչ Կարեն Ադամյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 գոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր