211652_close_icon
views-count3726 դիտում article-date 23:35 10-07-2018

Դավիթ Տոնոյանը և Պյոտր Սվիտալսկին քննարկել են ԼՂ հակամարտության գոտում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին շրջանում ակտիվացել են և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում: Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացին Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը` ընդգծելով նաև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը: Դեսպան Սվիտալսկին ևս գոհունակությամբ նշել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության դինամիկ զարգացումը, որին զարկ է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» գործնական իրականացումը: Եվրամիության պատվիրակը նաև վստահեցրել է, որ կողմերի միջև առկա է արդյունավետ համագործակցության ընդլայնման և խորացման քաղաքական կամք և անհրաժեշտ ներուժ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին և վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին:

Նմանատիպ նյութեր