211652_close_icon
views-count3196 դիտում article-date 20:30 10-07-2018

Սուրեն Պապիկյանը հանդիպել է նախարարության նոր աշխատակիցների հետ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել նախարարարության աշխատակազմը հունիս ամսին մրցութային կարգով համալրած աշխատակիցների հետ։ Նախարարի հետ զրույցում քաղծառայողները ներկայացրել են ընթացիկ աշխատանքային գործընթացում ի հայտ եկած խնդիրները, սպասելիքներն ու առաջարկները։ Սուրեն Պապիկյանը ողջունել է նրանց ակտիվ ներգրավվածությունը նախարարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատանքներում և կարևորել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում նոր մոտեցումների ներկայացումն ու կիրառումը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, 2018թ. հունիսին տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվել էր 7 մրցույթ։ Մրցույթներին մասնակցել են 47 դիմորդ, որոնցից 12-ը ճանաչվել են հաղթող։ Մրցույթների արդյունքներով նախարարության համապատասխան ստորաբաժանումներ համալրել են քաղծառայողներ. Վահե Սարգսյանը` տարածքային կառավարման վարչության տարածքային ծրագրերի և մշտադիտարկման բաժնի պետ, Անահիտ Գրիգորյանը` տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության տարածքային ենթակառուցվածքների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ, Անուշ Խուդոյանը` տարածքային կառավարման վարչության տարածքային ծրագրերի և մշտադիտարկման բաժնի առաջատար մասնագետ, Աշոտ Ծորմուտյանը` վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ, Լուսինե Պապիկյանը` տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության տարածքային ենթակառուցվածքների զարգացման բաժնի առաջատար մասնագետ: Ներքին աուդիտի բաժնի պետի և գնումների համակարգման և տնտեսական բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներում հաղթող չի ճանաչվել։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով անցակցվող մրցույթների արդյունքները տեղադրվում են նախարարության կայքում։

Նմանատիպ նյութեր