211652_close_icon
views-count10783 դիտում article-date 17:38 10-07-2018

Ջանլուիջի Բուֆոն. Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս» ֆանտաստիկա կլինի

«Յուվենտուսի» նախկին լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որն այս ամռանը տեղափոխվեց ՊՍԺ, մեկնաբանել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հավանական տեղափոխությունը թուրինյան ակումբ: «Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս» ինձ չի զարմացնի: Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար, քանի որ «Յուվենտուսի» օգտին է, նա թիմի նոր հերոս կդառնա: Էական չէ, որ ես այդպես էլ Կրիշտիանուի հետ միասին չեմ խաղա: Ավելի էական էին այն երկու գոլերը, որոնք նա ինձ խփեց ՉԼ-ի նախորդ մրցաշրջանում: Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս» ֆանտաստիկա կլիներ ամբողջ իտալական ֆուտբոլի համար», ասել է Բուֆոնը:

Նմանատիպ նյութեր